copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:30 29-05-2023

Ալիևի «նվերը» նպաստեց Էրդողանի հաղթանակին, Քըլըչդարօղլուն զրկվեց պատգամավորական մանդատից

Նախօրեին Թուրքիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որոնցում հաղթանակ տարավ այդ երկիրը 2003 թվականից ղեկավարող Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ստանալով ձայների 52.16 տոկոսը։ Ընտրություններում Էրդողանի մրցակից, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլչդարօղլուն ստացավ ձայների 47.84%-ը։ Այսպիսով հանգուցալուծում ստացավ վերջին ամիսներին թուրքական և միջազգային լրատվամիջոցներում ամենից շատ քննարկվող հարցերից մեկն առ այն, թե ո՞վ է լինելու Թուրքիայի հաջորդ նախագահը և ըստ այդմ ամենատարբեր հարցերում ինչպիսի մոտեցումներ կարելի է ակնկալել այդ երկրից։

Անդրադառնալով Էրդողանի հաղթանակին և Քըլըչդարօղլուի պարտությանը՝ անհրաժեշտ է հաշվի առնել այն բոլոր գործոնները, որոնք հանգեցրեցին այս արդյունքին։ Նախևառաջ Էրդողանը և իր քաղաքական թիմի ներկայացուցիչները բավական շուտ էին սկսել պատրաստվել այս ընտրություններին և ոչ պաշտոնապես քարոզարշավ էին իրականացնում դեռևս նախորդ ամռանից։ Այս համատեքստում, երբ ընդդիմադիր կուսակցությունները ամիսներ շարունակ քննարկումներ էին ծավալում նախագահի միասնական թեկնածու առաջադրելու շուրջ, Էրդողանն թիմն արդեն քարոզչություն էր անում և քննադատում ընդդիմությանը, որ վերջինս չի կարողանում անգամ իր շարքերից միասնական թեկնածու առաջադրել, հետևաբար հաջողության պարագայում չի կարողանալու երկիրը ղեկավարել։

Թուրքիայի ընդդիմությունը նախագահի միասնական թեկնածու առաջադրելու մասին հայտարարեց միայն այս տարվա մարտի 6-ին՝ համապետական ընտրություններից երկու ամիս վեց օր առաջ։ Միևնույն ժամանակ միասնական թեկնածու առաջադրվեց ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ, 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն, ով չնայած 2010 թվականից ղեկավարում Թուրքիայի մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը, ազդեցիկ գործիչ է իր կուսակցության, ինչպես նաև ընդդիմության շարքերում, սակայն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համեմատած բավականին թույլ գործիչ է, թույլ հռետոր, ինչպես նաև տարբեր հարթակներում՝ հիմնականում դատական գործերում բազմիցս պարտվել է Էրդողանին։ Քըլըչդարօղլուն 2009 թվականին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ առաջադրել էր Ստամբուլի քաղաքապետի թեկնածու, սակայն կրկին պարտություն էր կրել։

Նկատենք, որ Թուրքիայի ընդդիմության շարքերում կային մի քանի գործիչներ, որոնք անհամեմատ ավելի բարձր վարկանիշ ունեին Քըլըչդարօղլուից, ինչպես Էրդողանից, եթե թուրքական ընդդիմությանը և մասնավորապես Քըլըչդարօղլուին հաջողվեր իր քաղաքական ամբիցիաները մի կողմ թողնել և միասնական թեկնածու առաջադրել հիշյալ գործիչներին, որոնք իդեպ իր գլխավորած կուսակցության անդամներ էին, ապա հնարավոր էր, որ այսօր Թուրքիան այլ նախագահ ունենար։ Նման գործիչների շարքում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, որոնք 2019 թվականին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում կարողացան փայլուն հաղթանակ տանել Էրդողանի կուսակիցների նկատմամբ, ընդորում Իմամօղլուն երկու անգամ, և Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ երկրի ամենախոշոր երկու քաղաքների կառավարումն անցավ ընդդիմության ձեռքը։ Հատկանշական է նաև, որ Էրդողանը մինչև օրս չի կարողանում համակերպվել այս իրողության հետ և երեկ գիշերը իր ավանդական պատշգամբային ելույթի ժամանակ (Թուրքիայի նախագահը նման ելույթ ունենում է ընտրություններում հաղթանակից հետո և նախանշում իր հետագա անելիքները) բնակչությանը կոչ արեց նախապատրաստվել 2024 թվականին կայանալիք ՏԻՄ ընտրություններում հաղթելուն՝ բնականաբար ցանկանալով նախևառաջ ընդդիմությունից վերնվաճել երկրի երկու խոշոր քաղաքների կառավարումը, որտեղ կենտրոնացած է նաև Թուրքիայի տնտեսության զգալի հատվածը։

Բացի այդ Քըլըչդարօղլուի ստացած ձայների և պարտվելու պատճառների շարքում առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, որ վերջինիս օգտին քվեարկած քաղաքացիների զգալի մասը նրան ձայն է տվել ոչ թե որպես Քեմալ Քըլըչդարօղլու քաղաքական գործչի, այլ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մրցակցի՝ հույս ունենալով ազատվել գործող նախագահի շուրջ քսանամյա իշխանությունից։ Այս համատեքստում նույնպես չափազանց կարևոր է դիտարկել, որ Ստամբուլի և Անկարայի ընդդիմադիր քաղաքապետները իրենց բարձր վարկանիշի հետ մեկտեղ նաև բնակչության շրջանում չափազանց սիրված քաղաքական գործիչներ են և ունեն նաև իրենց անձնական վարկանիշը, որը եթե գումարվեր Էրդողանի կառավարումից դժգոհ ընտրազանգվածի ձայներին, ապա ընդդիմության համար հաղթանակ կապահովեր, ընդ որում հնարավոր է նաև ընտրությունների առաջին փուլում։

Ինչ վերաբերում է Էրդողանի հաղթանակին, ապա բացի վերոհիշյալ հանգամանքներից դրան նպաստել է նաև Թուրքիայում ազգայնական տրամադրությունների աճը, որի մասին փաստում է մայիսի 14-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ուշագրավ է, որ խորհրդարանական ընտրությունների շրջանակներում Էրդղոանի կուսակցության գլխավորությամբ ձևավորած Ազգ դաշինքը ստացավ բացարձակ մեծամասնություն, իսկ նրա մաս կազմող և գորշ գայլերի քաղաքական թևը հանդիսացող Ազգայնական շարժում կուսակցությունը դաշինքի կազմում կարողացավ հավաքել շուրջ 10 տոկոս ձայն։ Հատկապես այս կուսակցությունը մի շարք սոցհարցումների արդյունքով և փորձագետների գնահատմամբ որևէ պարագայում չէր կարողանալու հաղթահարել 10 տոկոսի շեմը, ինչի համար էլ դեռևս 2021-2022 թվականներին Թուրքիայում փոփոխության ենթարկվեց ընտրական օրենսգիրքը և իջեցվեց 10 տոկոսանոց շեմը մինչև 7%-ի, որն աշխարհում համարվում էր ամենաբարձր ընտրական շեմերից մեկը։ Էրդողանի հաղթանակի գործում չափազանց կարևոր նշանակություն ունեցավ նաև ծագումով ադրբեջանցի, նախագահական ընտրությունների առաջին փուլում ձայների ավելի քան 5%-ը ստացած թեկնածու Սինան Օղանի աջակցությունը, ով իր կողմնակիցներին հորդորեց երկրորդ փուլում քվեարկել Էրդողանի օգտին։ Նկատենք, որ երկրորդ փուլում Էրդողանի և Քըլըչդարօղլուի ստացած ձայների տարբերությունը կազմում է 4%-ից մի փոքր ավելի, իսկ Օղանը առաջին փուլում ստացել էր 5%։ Այս տարբերությունը չհաջողվեց լրացնել անգամ այն բանից հետո, երբ Օղանին նախագահի թեկնածու առաջադրած Նախնի դաշինքի մաս կազմող մյուս՝ Հաղթանակ կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղն աջակցություն հայտնեց ընդդիմությանը։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նվերը Էրդողանին նպաստեց ընտրություններում վերջինիս հաղթանակին։

Այպիսով ամփոփելով Թուրքիայում կայացած համապետական ընտրությունները կարող ենք փաստել, որ այդ երկիրը անշեղորեն ընթանում է ազգայնամոլության ճանապարհով, իսկ նման տրամադրություններն ամբողջ երկրում և տարբեր հասարակության տարբեր շերտերում աճում են։ Սա նշանակում է նաև, որ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը ոչ միայն չի փոխվելու, այլ նաև ավելի է կոշտանալու, իսկ Հայաստանի վարչապետի հապճեպ շնորհավորանք Էրդղոանին որևէ կերպ չի կանխելու դա։ Ընտրությունների արդյունքում Էրդղոնին հաջողվեց ամրապնդել իր իշխանությունը և քաղաքական ժառանգությունը, ևս 5 տարով մնալ Թուրքիայի կառավարման ղեկին, իսկ Քըլըչդարօղլուն մնաց ձեռնունայն՝ զրկվելով անգամ պատգամավորական մանդատից, քանի որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենում միառժամանակ և նախագահի թեկնածուն չի կարող առաջադրվել նաև որպես պատգամավորության թեկնածու։

Հեղինակ՝ Դավիթ Գույումջյան
adv_banner

Ամենից շատ դիտված

18:00 «Սպայկա»-ն գյուղացիներին խաբում է․ ծիրանի արկղերի տակ նշան եմ արել ու բռնել․ ահազանգ
14:10 Բացառիկ կադրեր՝ «Նորագավիթցի Ծուռի» դեմ կազմակերպված մաhափորձից
20:49 Ոչ սթափ ուղևորը ավտոբուսում հայհոյել է, վարորդն էլ կիթառով հարվածել է նրա գլխին
14:57 Կիրանցում մարդուն «դոմիկի» համար 50 000 դոլար են տալիս, որ մարդը թողնի, դուրս գա
22:27 Երևանում բախվել են Toyota-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
16:09 Գեղարքունիքի մարզում «BMW»-ն մխրճվել է բեռնատարի կցորդիչի մեջ. կա զոհ. shamshyan.com
19:46 Սրբազանը իր ոտքով գնում է Սերժ Սարգսյանի տուն․ սա անարգանք է մյուս ուժերի դեմ․ Էդմոն Մարուքյան
21:48 Ադրբեջանցիները Վրաստանի անձնագրերով այցելում են իրենց շիրիմներին. Ամասիայում պահպանվում է ադրբեջանական գերեզմանոցը
23:25 «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի Սոթքի ոսկու հանքի աշխատակիցներին տնօրենի տանը հարվածներ են հասցրել. shamshyan.com
18:55 Ո՛չ հյուրանոց, ո՛չ հաց, ո՛չ ջուր. Միլան-Երևան չվերթի հայ ուղևորները 12 ժամ մնացել են արհամարհված