Արտաքին 3 տարի առաջ - 16:35 13-02-2023

Մենք հասել ենք այնպիսի մակարդակի, ինչպիսին Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումն էր. Իսրայելում Ադրբեջանի դեսպան

Իսրայելում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցությունը նոր մակարդակի է հասել։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Մամեդովն այս մասին ասել է ադրբեջանա-իսրայելական ինովացիոն ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։

«Ադրբեջանի և Իսրայելի համագործակցությունը նոր մակարդակի է հասել։ Մենք հասել ենք այնպիսի մակարդակի, ինչպիսին Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումն է»,- ասել է Մամեդովը։

Դեսպանը հիշեցրել է, որ նախորդ տարի երկու երկրները նշել են դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Նա միևնույն ժամանակ նկատել է, որ երկկողմ համագործակցությունը չի սահմանափակվում միայն 30 տարով։

Մուխթար Մամեդովը շետել են, որ ադրբեջանցիների և հրեաների հարաբերությունները եղել են դարեր շարունակ:

«Հրեաներն այստեղ ապրել են տարիներ շարունակ: Ադրբեջանը դարեր շարունակ եղել է հրեական համայնքի տունը։ Նրանք այստեղ ապրել են դարեր շարունակ խաղաղության և հանգստության մեջ, մենք չենք նկատել հակասեմականություն: Այժմ երկու երկրների հարաբերությունների հիմքը բազմամշակութայնությունն է»,- եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերին Ադրբեջանի մեջլիսն Իսրայելում դեսպանատուն բացելու որոշումն ընդունել էր 2022 թվականի նոյեմբերին, ինչը մեծ ոգևորությամբ է ընդունվել Իսրայելի իշխանությունների շրջանում։ Իսրայելում դեսպանատուն բացելու նախաձեռնությունը պայմանավորված է ինչպես երկկողմ հարաբերություններով, այնպես էլ Բաքվի հակաիրականական քաղաքականությամբ։





Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով