Արտաքին 3 տարի առաջ - 14:15 11-02-2023

Հայ-թուրքական փակ սահմանը բացվել է հումանիտար օգնության համար

Հայ-թուրքական ցամաքային սահմանը բացվել է` Հայաստանից Թուրքիա հումանիտար օգնություն տեղափոխելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Թուրքայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը։

Փայլանը տեղեկացնում է, որ Հայաստանից Թուրքիա հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարներն անցել են Մարգարա-Ալիջան սահմանային կամրջով, որն արդեն փակ է շուրջ 30 տարի։

«Մարդասիրական օգնությամբ լի հինգ բեռնատարներն անցան Հայաստանի և Թուրքիայի միջև գտնվող Ալիջանի սահմանային անցակետով, որը 30 տարի է, ինչ փակ է։ Այս մեծ աղետը բարությամբ հաղթահարենք։ Զորակցությունը կյանք է»,- գրել է Փայլանը։

Հիշեցնենք, որ հայ-թուրքական ցամաքային սահմանը Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակվել է 1993 թվականի ապրիլին, երբ հայկական ուժերն Արցախում ազատագրեցին Քարվաճառի շրջանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով