Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:25 03-03-2025

Մարգարայի կամրջին թուրքական կողմից դատարկություն է, սահմանը փակ է, բացվելու միտում չկա

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Լուսանկարները արվել են մեկ օր առաջ, Մարգարայի կամրջից, որտեղ հստակ երևում է հայկական կողմից նորակառույց մաքսատունը, թուրքական կողմից դատարկությունը, սահմանը փակ է, բացվելու միտում չկա, հետևաբար հարցեր են առաջանում.

Ինչո՞ւ ՀՀ բյուջեյից միակողմանի ծախսվեց ավելի քան մեկ մլդ դրամ փակ սահմանի մոտ կառուցվելով մաքսային անցակետ, եթե սահմանից այն կողմ նույնիսկ մեկ կոշկակարի տնակ չի տեղադրվել
Ինչո՞ւ հեռացվեցին ռուս սահմանապահները️ միայն այս հատվածում, երբ մի քանի մետր այնկողմ կան միայն թուրքական զորանոցներ և ոչ մի միտում բարի դրացիական հարաբերությունների
Արդյո՞ք նման պայմաններում հնարավոր է միայնակ կանխել ️մաքսանենգությունը, ահաբեկչական ցանցի ներթափանցումը
Ինչպիսի՞ երաշխիքներ ունենք, որ սա չի դառնալու հասանելի ճանապարհ թուրքական զորախմբերի համար, երբ կրկին հայ ժողովուրդը կապիտուլյանտի հրաժարականի պահանջով դուրս կգա փողոց(նախկինում նման սպառնալիքներ եղել են)
Կան բազմաթիվ հարցեր, ինչը կարծում եմ կարևոր է, որ դառնա հասարակության քննարկման թեմա

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով