Մամուլ 3 տարի առաջ - 08:37 11-02-2023

Քննարկվում է Օհանյանի ու Չարչյանի մանդատները վայր դնելու հարցը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին «Հայաստան» խմբակցության ներսում քննարկվում է Սեյրան Օհանյանի ու Արմեն Չարչյանի մանդատները վայր դնել-չդնելու հարցը: Բանն այն է, որ մինչ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ԱԺ գալը անձամբ Սեյրան Օհանյանն ու Արմեն Չարչյանը իրենց թիմակիցներին հայտնել են մանդատը վայր դնելու ցանկության մասին: Թիմակիցներն էլ նրանց հետ են պահել այդ մտադրությունից՝ ասելով, որ դա «թուլության» նշան կդիտարկվի, կստացվի՝ թե ընդունում են իրենց մեղքն ու «հետ են քաշվում»:

Երկար քննարկումներից հետո պատգամավորներն էլ ընդառաջ են գնացել թիմակիցներին ու մանդատները չեն դրել: Տեղեկացանք, որ անձեռնմխելիությունից զրկվելուց հետո էլ Սեյրան Օհանյանն ու Չարչյանը շարունակում են օրակարգ բերել այս հարցը, բայց խմբակցության մեծամասնությունը դեմ է սրան. կարծում են, որ այդպիսով ՔՊ-ականներին խոսելու հերթական թեման կտան, թե իրենց հաջողվում է «մասնատել» ընդդիմությանը, ուստի ամեն կերպ փորձում են Օհանյանին ու Չարչյանին հետ պահել մանդատներից հրաժարվելու մտքից:

Թե վերջում ինչ կստացվի, ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում, նրանք դեռ շարունակում են մնալ պատգամավորներ:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան