Արտաքին 3 տարի առաջ - 17:15 10-02-2023

ԱՄՆ-ն 180 օրով վերացրել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ-ն 180 օր ժամկետով վերացրել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցներն այն գործարքների համար, որոնք վերաբերում են երկրաշարժի հետ կապված օգնության տրամադրմանը: Այս մասին տեղեկացնում է սիրիական պետական Sana լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, ԱՄՆ գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը հրապարակել է Սիրիայի թիվ 23 ընդհանուր լիցենզիան, որը 180 օրով թույլ է տալիս իրականացնել երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված բոլոր գործարքները։ Այս ռեժիմը կգործի մինչև 2023 թվականի օգոստոսի 8-ը։

Հայտարարության համաձայն՝ որոշումն արտացոլում է Սիրիայի ժողովրդին ներկայիս ճգնաժամում աջակցելու ԱՄՆ-ի հանձնառություն, որն առաջացել է Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո։

Բացի այդ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ իրենք շարունակելու են հետևել Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակին։

«Մինչ արտասահմանյան դաշնակիցները և հումանիտար գործընկերները մոբիլիզացվում են տուժածներին օգնելու համար, ես ուզում եմ հստակեցնել, որ Սիրիայում ԱՄՆ պատժամիջոցները չեն խոչընդոտի սիրիացիների կյանքը փրկելու ջանքերին», - ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ադեուալ Ադեյեմոն:



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով