Արտաքին 5 տարի առաջ - 12:20 08-02-2021

ԻՐԱՆԸ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ ԱՏՈՄԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻՆ, ՔԱՆԻ ԴԵՌ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՉԻ ՎԵՐԱՑՐԵԼ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ և ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը ոչ մի զիջման չի գնա ԱՄՆ իշխանությունների հետ Իրանի ատոմային գործարքի թեմայի շուրջ.

«Եթե Վաշինգտոնը ցանկանում է, որ մենք վերադառնանք միջուկային ծրագրի մասին համաձայնագրին, ապա թող նախ վերացնեն բոլոր պատժամիջոցները և մենք կիրագործենք մեր պարտավորություններին»,- այս մասին Ալի Խամենեին գրել է թվիթերյան իր էջում:

Այս հայտարարությունները վերջինս արել է, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Սպիտակ տունը չի նախատեսում մեղմացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, քանի դեռ երկրի իշխանությունները չեն վերադառնում միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորություններին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան