Արտաքին 3 տարի առաջ - 21:30 09-02-2023

Ավստրալիայի որոշ պատգամավորներ դատապարտել են Լաչինի միջանցքի շրջափակումը

Ավստրալիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ դատապարտել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը։ Այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը:

Հաղորդվում է, որ պատգամավորները Ադրբեջանին կոչ են արել անմիջապես բացել միջանցքը:

Ավստրալացի սենատոր Ջենեթ Ռայսը երկրի խորհրդարանի վերին պալատում հայտարարել է, որ բոլոր երկրներում պետք է հարգվեն մարդու իրավունքնեը: Նա նշել է, որ միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի Արցախի համայնքի համար և մեծ մտահոգություն է առաջացրել Ավստրալիայի հայ համայնքի մոտ։

Ավստրալիայի խորհրդարանի նրկայացուցիչների պալատի անդամ, Հայաստան-Ավստրալիա խորհրդարանական միության նախագահ Ջերոմ Լաքսալը նույնպես դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության շրջափակումը:

«Բերձորի միջանցքը, որը սովորաբար կոչվում է կյանքի ճանապարհ, ինքնորոշված հայ բնակչության միակ ցամաքային կապն է Արցախի և արտաքին աշխարհի միջև։ Առկա են բոլոր նշանները, որ այս արգելափակումը հերթական ողբերգական պահը կդառնա հայ ժողովրդի պատմության մեջ»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»