Ներքին 3 տարի առաջ - 19:39 25-07-2023

Լաչինի միջանցքի և ԼՂ-ի ապօրինի շրջափակումը բարդացնում է բանակցային գործընթացը. Միրզոյան

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը բարդացնում է բանակցային գործընթացը: Այս մասին հուլիսի 25-ին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Մոսկվայում:

Միրզոյանը շեշտել է, որ հանդիպումները, բանակցությունները բավականին ինտենսիվ են. որոշ հարցերում կոնկրետ արդյունքներ կան, որոշ հարցերի շուրջ տեսանելի են հեռանկարներ, որտեղ կողմերը կարող են փոխադարձ համաձայնության գալ, սակայն մնում են նաև խնդրահարույց հարցեր, որոնց շուրջ երկու կողմերի դիրքորոշումները շատ հեռու են իրարից:

«Մենք կառուցողական ենք տրամադրված և բանակցություններ ենք վարում բոլոր հարթակներում և բոլոր ուղղություններով: Ավաղ, իրավիճակն աշխարհում, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը բարդացնում են բանակցային գործընթացը»,- շեշտել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում այժմ լուրջ հումանիտար ճգնաժամ է, և իրավիճակը մոտ է իրական հումանիտար աղետին:

«Իրավիճակը ժամ առ ժամ ավելի է լրջանում: Լեռնային Ղարաբաղ չեն մտնում ո՛չ պարեն, ո՛չ դեղամիջոց, կանգնեցված է գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումը, և եթե մեզ չհաջողվի լուծում գտնել, և Ադրբեջանը չկանգնեցի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, հումանիտար աղետն իր բացասական ազդեցությունը կունենա ընդհանուր բանակցային գործընթացի վրա: Սակայն կրկնում եմ, որ հայկական կողմը կառուցողական է տրամադրված: Կշարունակենք բանակցությունները»,-եզրափակել է ՀՀ ԱԳ նախարարը:

Սերգեյ Լավրովն էլ ընդգծել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ:

«Մեր ջանքերն ուղղված են իրավիճակի կայունացմանը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ հումանիտար խնդիրների լուծմանը, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, մարդկանց միջև, քաղաքացիական հասարակությունների, փորձագետ-քաղաքագետների ուղղությամբ հաղորդակցման զարգացմանը »,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով