Ներքին Խոսք 3 տարի առաջ - 18:01 09-02-2023

Ադրբեջանը կեղծ լուրերով փորձում է լեգիտիմացնել Բերձորի միջանցքի փակումը. ռազմագետ

«Ադրբեջանը վտանգ է տեսնում Հայաստանից և Իրանից և փորձում է լեգիտիմացնել Բերձորի միջանցքի փակումը»: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների տարածած ինֆորմացիային՝ իբրև Հայաստանն ու Իրանը համատեղ փորձում են օգտվել Թուրքիայում ստեղծված ծանր իրավիճակից և Սյունիքի հատվածից պատրաստվում են ռազմական օպերացիա իրականացնել Ադրբեջանի դեմ:

«Ադրբեջանը հասկանալով, որ Արևմուտքն ու Եվրոպան կարծես թե այդքան էլ ադրբեջանամետ կեցվածք չեն դրսևորում, փորձ է կատարում այս փուլում ցանկացած ձևով նրանց համոզել՝ իբրև թե Հայաստանն ու Իրանը որոշկի ռազմական գործընկերային հարաբերությունների մեջ են և ցանկանում են միասին ռազմական գործողություններ կատարել»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այս կերպ Ադրբեջանը նաև փորձ է կատարում լեգիտիմացնել Բերձորի միջանցքի փակումը. «Ադրբեջանն այսպիսով ցույց է տալիս, որ իրենք վտանգ են տեսնում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ենթադրյալ միասնական զինված ուժերի կողմից և դա է պատճառը, որ իրենք փորձ են անում կանխարգելիչ միջոցառումներ կամ գործողություններ իրականացնել»,- ասաց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Ադրբեջանի իշխանության տարարած լուրին՝ գրելով, որ Ադրբեջանական «արտահոսքից» վատ հոտ է գալիս:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի