Արտաքին 3 տարի առաջ - 15:00 22-03-2023

Բաքուն փորձում է լեգիտիմացնել իր առաջիկա ագրեսիան. Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանին մեղադրում է Արցախ ռազմական բեռներ տեղափոխելու մեջ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, որում հայկական կողմին մեղադրել է Շուշի-Բերձոր ավտոճանապարհը շրջանցող գրունտային ճանապարհով «Հայաստանից Արցախ ռազմական բեռներ տեղափոխելու մեջ»։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արցախի տարածքում գտնվող հայկական ուժերը, «օգտվելով մառախլապատ եղանակից, Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհով կենդանի ուժ, զինամթերք, ականներ, ինչպես նաև վառելիք, ջուր, պարենամթերք և այլ նյութատեխնիկական միջոցներ են տեղափոխել մարտական դիրքեր»։ Նշվում է, որ Բաքուն բազմիցս տեղեկացրել է միջազգային հանրությանը այս ճանապարհով տեղափոխվող ռազմական բեռների մասին։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ «հայկական կողմը ռազմական բեռներ տեղափոխելու համար օգտագործում է նաև քաղաքացիական մեքենաներ»։ Հրապարակման համաձայն՝ «Հայաստանից շարժվող քաղաքացիական մեքենաները պայմանագրային զինծառայողներ և ռազմական բեռներ են հասցնում Շուշիի շրջանի Լիսագոր գյուղի մոտակայքում գտնվող որակի կետ»։

Պաշտոնական Բաքուն նաև տեղեկացրել է, թե իրենք ավելի ուշ հետևել են, թե ինչպես են «անձնակազմը և զինտեխնիկան բարձր անցանելիության ռազմական մեքենաներով տեղափոխվել Ստեփանակերտ»։ «Հայտարարում ենք, որ տարածաշրջանում հնարավոր լարվածության ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Այսպիսով կարող ենք փաստել, որ վերջին օրերին նման ապատեղեկատվություններ տարածելով Ադրբեջանի իշխանությունները փորձում են լեգիտիմացնել Հայաստանի և Արցախի դեմ ծրագրվող նոր ռազմական ագրեսիան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով