Արտաքին 3 տարի առաջ - 21:00 08-02-2023

«Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը կիրականացվի․ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան

Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Բոչարնիկովը կարծում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի նախագծի իրագործման համար բոլոր անհրաժեշտ հիմքերը կան, որն Ադրբեջանի հիմնական տարածքը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Բոչարնիկովն ասել է ադրբեջանական haqqin.az լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ այս ուղղությունն իրագործվելու բոլոր հիմքերն ունի: Ես այս հարցում անհաղթահարելի տարաձայնություններ չեմ տեսնում»,- ասել է Միխայիլ Բոչարնիկովը։

Ռուս դիվանագետը հիշեցրել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խումբ է գործում, որը զբաղվում է այդ հարցերով։ «Նրանք իրականում հասել են փոխըմբռնման բարձր աստիճանի թե՛ բիզնես շահերի, թե՛ տեխնիկական նկատառումների առումով այս նախագծի իրականացման համար։ Ուստի կարծում եմ, որ դա միանգամայն իրագործելի է, և հուսանք, որ նույն տնտեսական նկատառումները կգերակայեն»,- նշել է նա։

Բոչարնիկովի խոսքով՝ հայ-ադրբեջանական կարգավորման հարցում երեք հիմնական ուղղություն կա՝ տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնում, սահմանի սահմանազատում և խաղաղության համաձայնագրի կնքում։ Նրա համոզմամբ՝ ուղղություններից որևէ մեկում առաջընթացի բացակայությունը կդանդաղեցնի մյուս ուղղությունների առաջընթացը։

Վեջինս նաև հավելել է, որ ի տարբերություն խաղաղության պայմանագրի ու սահմանի սահմանազատման, որոնք քաղաքական խնդիրներ են, ճանապարհների ապաշրջափակումը ամբողջովին տնտեսական հարց է։ «Կարծում եմ, որ լավ կլիներ տնտեսությունն առաջ մղել»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»