Միտք Ներքին 3 տարի առաջ - 21:43 08-02-2023

Անկուշտ թշնամին ոչ մի կերպ չի գնահատում իր բարեկամ Նիկոլի ջանքերը․ Արտակ Զաքարյան


Սիրո, հանդուրժողականության, թավիշի մեջ թաղված ՀՀ իշխանությունները չափից դուրս բարեգութ են հայ ժողովրդի թշնամիների նկատմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: Նա, մասնավորապես, գրել է․

«Սիրո, հանդուրժողականության, թավիշի մեջ թաղված ՀՀ իշխանությունները չափից դուրս բարեգութ են հայ ժողովրդի թշնամիների նկատմամբ: Այդքան մեծ հոգատարություն և կամեցողություն, որ ցուցաբերում են Հայաստանի իշխանությունները մեր թշնամիներին` ուրիշ ոչ մի տեղ չկա:

Այնինչ անկուշտ թշնամին ոչ մի կերպ չի գնահատում իր բարեկամ Նիկոլի ջանքերը: Շատ երախտամոռ ու անկուշտ դուրս եկան: Խեղճ Նիկոլն ուզում է ամեն ինչ տա, որ հանգիստ վայելի իր մի կերպ գոյատևող երևանյան իշխանությունը: Բայց թշնամին դա էլ է շատ համարում Նիկոլի համար:

Գազն ի՞նչ է, որ ձմեռվա կեսին, թշնամին նույնիսկ չի թողնում, որ մատակարարեն Արցախի բնակչությանը: Նիկոլը ամբողջ Քաշաթաղը նվիրեց թշնամուն, իսկ այդ սրիկաները անգամ հայկական գազի մատակարարումը չեն թողնում հասնի իր օրինական սպառողներին: Տպավորություն է ստեծվել, որ իշխանության գալուց առաջ Նիկոլը մինչև վերջ լավ չի հասկացել, թե ինչե՞ր են ուզելու իրենից իր «կիրթ» բարեկամները:

Լավ բան չստացվեց: Թուրքերը Նիկոլին են խաբում, Նիկոլն էլ հավատալով նրանց` գալիս մեր խեղճ ժողովրդին է խաբում: Արդյունքում` ոչ խաղաղության օրակարգ կա, ոչ հանգիստ կյանք, ոչ անվտանգ ապագա, ոչ էլ Արցախի հետ Հայաստանը կապող միջանցք: Թշնամին նույնիսկ խաբել է Նիկոլին և օկուպացրել է Հայաստանի տարածքները:

Ու այսքան խաբվելուց ու տուժվելուց հետո, Նիկոլի լեգենդար «արտգործնախարար» Արոն, այսօր ասում է «...Չնայած Հայաստանի բոլոր ջանքերին` (այսինքն հոգուտ թշնամու ամեն ինչ անելուն) իրավիճակը տարածաշրջանում մնում է լարված, նոր թեժացման հավանականություն է զգացվում»:

Այսքանից հետո` ինձ մնում է հիշեցնել հետևյալը. «Бог против вас, потому что он ненавидит идиотов»»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով