Ներքին 3 տարի առաջ - 14:31 30-10-2022

Նիկոլի բոլոր չորս ՊՆ նախարարներն էլ աչքի են ընկել միայն հայրենի տարածքներ կորցնելով. Արտակ Զաքարյան

ՔՊ-ի նշանակած 4-րդ ՊՆ նախարարը, որը ևս աչքի է ընկել թշնամու օգտին ՀՀ տարածքներ կորցնելով` հասկանում է, որ կապիտուլյանտի կառավարությունում ՊՆ նախարար լինելը չարիք է և, մեղմ ասած, գլուխ գովելու բան չունի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Ազգակործանման արդյունքների ամփոփման ՔՊ համագումարում, ՊՆախարարը ելույթ է ունենում ավելի քան 10 րոպե և ոչինչ չի ասում ՀՀ պաշտպանունակության, Բանակի և անվտանգության մասին: Իշխող ուժի քաղաքական միջոցառման հաշվետու ելույթում Պնախարարը չի խոսում իր բուն պարտականություններից ու պատասխանատվությունից:

ՔՊ-ի նշանակած 4-րդ Պնախարարը, որը ևս աչքի է ընկել թշնամու օգտին ՀՀ տարածքներ կորցնելով` հասկանում է, որ կապիտուլյանտի կառավարությունում Պնախարար լինելն չարիք է և մեղմ ասած, գլուխ գովելու բան չունի: Ուստի համարել է, որ անիմաստ է այլևս չեղած բաներից, այսինքն` անվտանգությունից ու պաշտպանությունից խոսելը:

Փոխարենը ինչպիսի՜՜՜ հրճվանքով էր խոսում ՏԻՄ ընտրություններից, մոռանալով հիշեցնել, ընդդիմադիր հաղթողներին կալանավորելու կամ ընտրությունների արդյունքները միտումնավոր տապալելու ջանքերի մասին:

Հ.Գ.
Ի միջի այլոց, Նիկոլի բոլոր չորս Պնախարարներն էլ աչքի են ընկել միայն հայրենի տարածքներ կորցնելով: Ցավոք, ուրիշ ոչ մի բանով չեն հիշվելու բանակաշինության պատմության մեջ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով