Արտաքին 3 տարի առաջ - 12:10 08-02-2023

Էրդողանը մեկնում է ավերիչ երկրաշարժերից տուժած նահանգներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից տուժած նահանգներ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Էրդողանը նախատեսում է համակարգել աղետի գոտում իրականացվող աշխատանքները։

Թուրքիայի ղեկավարի այցի առաջին կետը կլինի Մարաշ քաղաքը, որից հետո Էրդողանը կմեկնի Պազարջիկիի շրջան։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահը կմեկնի նաև հարավային Հաթայ (Ալեքսանդրետ-խմբ) նահանգ։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, Թուրքիայի հարավ-արևելքում ավելի քան յոթ բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացածների թիվը հասել է 6234-ի, իսկ վիրավորներինը՝ 37011-ի։ Էրդողանը ամբողջ երկրում յոթնօրյա սուգ է հայտարարել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով