Մամուլ 3 տարի առաջ - 08:31 07-02-2023

Գյումրիում ստացվեց. ինչո՞ւ իշխանությունները մերժեցին երևանյան ծրագիրը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Նախօրեին Գյումրու «Բարեկամության» այգում տեղի ունեցավ գերժամանակակից տեխնոլոգիաներով ստեղծված սահադաշտի և գյումրեցի արվեստագետների ու արհեստավորների ստեղծագործությունները ցուցադրող Վերնիսաժի պաշտոնական բացման արարողությունը։ Վերնիսաժն ունի 25 փայտյա տաղավար, իսկ սահադաշտը զբաղեցնում է 815 քառակուսի մետր տարածք: Սա, կարելի է ասել, գյումրեցիների ու Գյումրու հյուրերի համար իսկապես սպասված իրադարձություն էր:

Այգին վերանորոգվում է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանին պատկանող «Զբոսաշրջության և քաղաքաշինության» TUF բարեգործական հիմնադրամի կողմից։ Նշենք, որ այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 մլն դոլար, որից 4 մլն դոլարից ավելին ներդրվել է հիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։ Նախատեսվում է, որ զբոսայգու վերջնական բացումը իր բոլոր օբյեկտներով տեղի կունենա 2024 թ. ամռանը։

Ի դեպ, «Փաստ» թերթի տեղեկություններով, դեռևս 12 տարի առաջ Ռուբեն Վարդանյանի կողմից ներկայացվել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման և բարեկարգման ծրագիր, որը թույլ կտար ունենալ գերժամանակակից այգի՝ համապատասխան ենթակառուցվածքներով ու ատրակցիոններով: Սակայն թե՛ նախկինում, թե՛ հիմա իշխանություններն այդպես էլ ընթացք չտվեցին այդ ծրագրին: Արդյունքում այսօր ունենք բավական անշուք ու անխնամ զբոսայգի, որտեղ իրենց դարն ապրած ատրակցիոններ են՝ անցած դարից մնացած սպասարկմամբ ու ենթակառուցվածքներով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում