Մամուլ 3 տարի առաջ - 08:02 07-02-2023

Արցախում հիմա որոշվում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի լինել - չլինելու հարցը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Հայաստանում իշխանություններն ու նրանց մերձակա շրջանակները տարբեր կեղծ օրակարգերով ամեն ինչ անում են, որ Արցախի հարցը, այդ թվում՝ Բերձորի միջանցքի շրջափակման թեման հնարավորինս քիչ շրջանառվի, քիչ քննարկվի: Սակայն, ինչպես քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է նշում, Արցախում հիմա որոշվում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի լինել-չլինելու հարցը:

«Եթե ԱՀ-ն, այնուամենայնիվ, դիմադրեց, հույս կլինի, որ ՀՀ-ում էլ ինչ-որ գործընթացներ կլինեն, և այդ դիմադրությունը կհասնի իր տրամաբանական ավարտին: Բայց եթե չեղավ, վստահեցնում եմ, որ 2020-ի աղետալի պատերազմը մեզ պարզապես շատ փոքր էպիզոդ է թվալու»,«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետը՝ հավելելով, որ երբ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահի հետ սինխրոն ասուլիս տվեց, այն ոչ այնքան Արցախի մասին էր, որքան Հայաստանի Հանրապետության ապագայի: Անդրադառնալով այն փաստին, որ Արցախի հարցում ամեն ինչ միայն հումանիտար խնդրի հարթություն է իջեցվել այս իշխանությունների կողմից՝ նա նկատեց. «Արցախի նկատմամբ այնպիսի վերաբերմունք են ցուցաբերում, ինչպես, օրինակ՝ Սփյուռքում գտնվող ցանկացած գաղթօջախի:

Միայն մի տարբերություն կա. ըստ իրենց, Արցախն ավելի վատն է, քան, օրինակ՝ Մարսելի գաղթօջախը, որովհետև այլ հավասար պայմաններում, իրենց պատկերացմամբ, Մարսելից մեզ գումար են ուղարկում, իսկ այստեղ «խեղճ Նիկոլը» ստիպված է ինքն Արցախին գումար ուղարկել: Իրենց ընկալումներով Արցախն առավելագույնը հայերի գաղթօջախ է՝ Ադրբեջանի տարածքում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան