Մշակույթ Արտաքին 3 տարի առաջ - 16:30 06-02-2023

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված ամրոց է փլուզվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլուզվել է Գազիանթեփ քաղաքի (պատմական Այնթափ-խմբ․) տարածքում գտնվող ամրոցը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է, որ պատմական օբյեկտը լրջորեն վնասվել է, սակայն ամբողջությամբ չի ավերվել։ Վնասի չափը ներկայումս հայտնի չէ, դրանք դեռևս ճշտվում են։

Նշենք, որ ամրոցը գտնվում է 25-30 մետր բարձրությամբ բլրի վրա։ Ըստ որոշ աղբյուրների՝ դրա մասին առաջին հիշատակումը թվագրվում է մեր թվարկության II-III դարերին։ Այժմ օբյեկտը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Այնթափի ամրոցի տարածքում 2002 թվականից հնագետները պեղումներ են իրականացրել, որոնց ընթացքում տարածաշրջանի ժողովուրդների կյանքի մասին բազմաթիվ փաստեր են հայտնի դարձել։ Ամրոցի տարածքում կա նաև թանգարանային համալիր, որը նվիրված է Առաջին աշխարհամարտի ընթացքում քաղաքի պաշտպանությանը:

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, փետրվարի 6-ի գիշերը Թուրքիայի հարավ-արևելքում 7․7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գազիանթեփ քաղաքից 26 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ապրում է ավելի քան մեկ միլիոն մարդ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան