Ներքին 3 տարի առաջ - 14:34 06-02-2023

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին. Ալեն Սիմոնյան


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հարյուրավոր զոհերի համար իր ցավակցությունն է հայտնել Սիրիայի ժողովրդին, գրել է նա իր թվիթերյան էջում։

«Ցավով տեղեկացանք ավերիչ երկրաշարժի և զոհերի մասին։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին»,–արաբերենով գրել է Սիմոնյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ցավակցել էր Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին։

Նա հայտնել էր, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել։

Հիշեցնենք՝ այսօր հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայում ու Սիրիայում։ Թուրքիայում զոհերի թիվը հասել է 284-ի, վիրավորվել է 2383-ը։ Սիրիայում երկրաշարժի զոհ է դարձել 237 մարդ, վիրավորվել է 639-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան