Միտք Ներքին 3 տարի առաջ - 12:21 06-02-2023

Մինչև Ադրբեջանը համեմատաբար կառուցողական դաշտ չվերադառնա, ճգնաժամի հանգուցալուծման հնարավորություն չի բացվի․ Տիգրան Աբրահամյան


Հայաստանն Արցախին կապող միջանցքը շարունակում է փակ մնալ.
Չնայած ստեղծված իրավիճակում Արցախում ներքին վերաբաշխումներ, ռեսուրսների վերադասավորումներ են անում, սակայն իրադրությունը շարունակում է ծանր մնալ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խբակցության պատգամավոր, անվտանգային հացերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը:

Նա նաև նշել է. «Գլխավոր խնդիրը միջանցքի հարցով բանակցություններում այն է, որ Ադրբեջանը առավելապաշտական պահանջներ է ներկայացնում, ինչը գործընթացը ոչ միայն փակուղի է մտցրել, այլ շարժի հնարավորություն չի տալիս:

Այսինքն` մինչև Ադրբեջանը համեմատաբար կառուցողական դաշտ չվերադառնա, ճգնաժամի հանգուցալուծման հնարավորություն չի բացվի:

Համենայնդեպս Ադրբեջանը տրամաբանորեն միջանցքը երկար փակ պահելու ռեսուրս չունի:
Այն ինչ-որ փուլում միջազգային ընկալման առումով լուրջ խնդիր է դառնալու:

Պատրաստ է՞ Ադրբեջանն այդ պայմաններում շարունակել շրջափակումը` բարդ ընտրության հարց է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան