Ներքին 3 տարի առաջ - 16:05 01-10-2023

Փաշինյանի իշխանությունը երկիրը աշխարհաքաղաքական սակարկումների դաշտ մղեց․ Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի իշխանությունը երկիրը աշխարհաքաղաքական սակարկումների դաշտ մղեց, իսկ Արցախն ու Հայաստանը պոլիգոնի վերածեց։ Այս մասին գրում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Արցախը 9 ամիս բլոկադայի մեջ էր, հետո Ադրբեջանը մարտական գործողություններ ծավալեց, հրադադարից հետո մարդկանց պատանդի կարգավիճակով էին պահում և ոչ մի միջազգային կառույց կամ դերակատար լուրջ քայլերի չգնաց:

Հիմա նոր ՄԱԿ-ի առաքելությունը մուտք է գործում Արցախ, որպեսզի «տեղում ծանոթանա իրավիճակին և որոշի բնակիչների հումանիտար կարիքները»:

Դա անում մի պահի, երբ 100 հազարից ավելի մարդ արդեն էթնիկ զտումների հետևանքով լքել է իր օջախը:

Այս պահին էլ մի քանի տասնյակ մարդ պատանդի կարգավիճակում է և չի կարողանում դուրս գալ Արցախից, իսկ մի քանի զինվորականներ, քաղաքական գործիչներ էլ ահաբեկիչների կողմից առևանգվել են»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով