Միտք 3 տարի առաջ - 23:31 04-02-2023

Մոսկվան ու Վաշինգտոնը կանաչ լույս են վառել Բաքվի ֆաշիստների առջև՝ Արցախի պաշարումն առայժմ շարունակելու համար

Ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե ԱՄՆ-ն կամ ՌԴ-ն իսկապես ցանկանային, որ Ադրբեջանը դադարեցնի Արցախի պաշարումը, ապա այն արդեն դադարած կլիներ։ Դրա համար բավական է ընդամենը մեկ հեռախոսազանգ Ի. Ալիևին՝ Կրեմլից կամ Սպիտակ Տնից։

Այն, որ այդ հեռախոսազանգը չկա, կարող է նշանակել մեկ բան. Մոսկվան ու Վաշինգտոնը կանաչ լույս են վառել Բաքվի ֆաշիստների առջև՝ Արցախի պաշարումն առայժմ շարունակելու համար։ Համաձայնեցրե՞լ են նրանք միմյանց հետ Բաքվին ցուցաբերվող իրենց աջակցությունը, թե՞ ոչ՝ հաստատ չգիտենք։ Դա կպարզվի շատ ավելի ուշ։ Համենայն դեպս, 2020 թ. 44-օրյա պատերազմն ու նրա արդյունքները ՌԴ-ի և Արևմուտքի (ներառյալ Թուրքիայի) միջև, ամենայն հավանականությամբ, նախապես համաձայնեցված էին։
Այնպես որ՝ վերջին 55 օրերի ընթացքում հայոց անթիվ-անհամար խնդրագրերն ԱՄՆ-ին, ԵՄ-ին, ՌԴ-ին, ՄԱԿ-ին և «համայն աշխարհին», խոշոր հաշվով, ժամանակի վատնում են եղել։ Հայկական հարցում «թղթի շերեփի» քաղաքականությունը միշտ էլ ցնորք է եղել, որովհետև թուրքերը, բացի ուժային գործոնից, ուրիշ բան չեն հասկանում։

Ամեն ինչ այլ ընթացք կստանար, եթե Բաքվում վերջնագրային հեռախոսազանգ ստացած լինեին ոչ թե Վաշինգտոնից կամ Մոսկվայից, այլ՝ քաղաքամայր Երևանից։ Եվ ոչ ուշ, քան 2022 թ. դեկտեմբերի 13-ին՝ Արցախի շրջափակման հաջորդ իսկ օրը։
Ավա՜ղ, Երևանն այժմ քաղաքական շոուների մի մեծ թատերաբեմ է, ոչ ավելին...
Տեսնես՝ մինչև ե՞րբ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»