Ներքին 4 տարի առաջ - 12:54 13-09-2022

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում քիչ առաջ կանաչ լույս վառեց Ադրբեջանի համար՝ շարունակելու ագրեսիան․ քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

«Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում քիչ առաջ կանաչ լույս վառեց Ադրբեջանի համար՝ շարունակելու ագրեսիան։ Նա գրեթե ուղիղ տեքստով հայտարարեց, որ Հայաստանը չի կարող դիմագրավել Ադրբեջանի ճնշմանը և որ ըստ էության Ալիևը ռազմական ճանապարհով կարող է ստանալ այն, ինչ ուզում է։
Դե իսկ կույրին ի՞նչ է պետք՝ մի զույգ աչք։
Ամենայն հավանականությամբ առաջիկա ժամերին Ադրբեջանի ճնշումը սահմանում կավելանա։ Միակ հույսը Իրանը, Ռուսաստանն ու ՀԱՊԿՆ են։ Դե «հույս» ասվածը, իհարկե բարձր է հնչում։
Ի՞նչ ասեմ։ Ու այսքանից հետո գտնվում են մարդիկ, որ ասում են պետք է դժվար այս պահին աջակցել իշխանություններին։ Ու՞մ աջակցել՝ Հայաստանում հաստատված օկուպացիոն ռեժիմի՞ն։ Վերջ տվեք։
P.S. Մի հատ դրա լեզվավարժանքներին նայեք էլի ԱԺ-ում։ Մեր ժողովրդին այսպես ոչ ոք երբեք չէր ծաղրել։ Ոչ ոք երբեք ժողովրդին այսպես չորքոտանի, երկար ականջներով կենդանու տեղ չէր դրել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում