Ներքին 3 տարի առաջ - 18:32 04-02-2023

Հայաստանը վերահաստատում է Նիգերիայի հետ հարաբերություններում առկա ներուժի իրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը. ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիգերիայի Դաշնային Հանրապետության նախագահ Մուհամադու Բուհարիին՝ Հայաստանի և Նիգերիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Նիգերիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Հայաստանը վերահաստատում է Նիգերիայի հետ հարաբերություններում առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամությունը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը երկկողմ և բազմակողմ հարթակներում՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով