Ներքին 4 տարի առաջ - 23:35 10-06-2022

Վենետիկի հանձնաժողովը վերահաստատում է Հայաստանի ժողովրդավարության օրակարգին սատարելու պատրաստակամությունը

Պետրոս Ղազարյանի զրուցել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի հետ։

«Վենետիկի հանձնաժողովը նախ և առաջ, պետք է ասել, կոչվում է Վենետիկի համար, քանի որ մեր պլենար հանձնաժողովը այնտեղ է տեղի ունենում, բայց և պետք է ասել, որ մենք Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովն ենք, և մեր հիմնական ԴՆԹ-ն դեմոկրատիան է, օրենքի միջոցով ձևակերպումն է, և մեր նպատակն է աջակցել երկրներին, որոնք ցանկանում են ընթանալ բարեփոխումների ճանապարհով, ցանկանում են Սահմանադրական, իրավական համակարգը բարեփոխել և գործածել դեմոկրատական արժեքները և ֆունդամենտալ իրավունքները և օրենքի գերակայությունը պրակտիկայում կամ օրենքի դաշտում։ Տարբեր երկրներ դիմում են մեզ՝ տրամադրելու իրավական կարծիք տարբեր թեմաների վերաբերյալ»։ Այս մասին ասաց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին՝ անդրադառնալով իրենց գործառույթներին։

Գնահատելով Հայաստանի ներկա իրավիճակը՝ Կլեր Բազի Մալորին ասաց․ «Մենք Հայաստանի անկախությունից ի վեր համագործակցում ենք Հայաստանի հետ և ներկա ենք եղել ձեր բարեփոխումներին, և ես պետք է ասեմ, որ ժողովրդավարությունը երբեք իդեալական չի լինում, դուք չեք կարող ասել, որ այն առկա է և կլինի հավերժ։ Մենք նկատում ենք, որ այն գործընթացը, որն ընտրել է Հայաստանը, մի գործընթաց է, որտեղ ժաղովրդական արժեքները կիրառվում են։ Եվ յուրաքանչյուր քայլը տանում է այդ ուղիով։ Պետք է ասեմ, որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ներքին քաղաքական հարցին և փորձում ենք չխառնվել ներքին քաղաքական օրակարգին»,- նշեց Կլեր Բազի Մալորին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի