Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:40 29-02-2024

Վենետիկի հանձնաժողովը ՀՀ Անկախության հռչակագրի վերաբերյալ երբեք նկատառումներ չի ունեցել

Վենետիկի հանձնաժողովը երբեք պահանջներ չի ունեցել Անկախության հռչակագրի հանդեպ։ Այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը՝ ելույթ ունենալով Անկախության հռչակագրին եւ Սահմանադրությունից Հռչակագրի հղումը հանելուն վճռական «ոչ» ասելուն նվիրված համաժողովում։

Դանիելյանը շեշտում է, որ իշխանությունների փաստարկները, թե հռչակագրում ամրագրված են տարածքային պահանջներ, եւ միջազգային կազմակերպությունները դժգոհ են դրանից, կայացած չեն։

«Ես եղել եմ 2015թ. սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում։ Նախագիծը ներկայացվել է Վենետիկի հանձնաժողով, եւ երբեք այնտեղից որեւէ պահանջ չի եղել։ Եղել են առաջարկներ, օրինակ՝ առաջարկել են թույլատրել գրանցել ոչ ավանդական կողմնորոշում ունեցող անձանց ամուսնությունները, բայց հռչակագրի հանդեպ պահանջ երբեք չի եղել։ Թե ինչպես է հիմա իրավիճակը փոխվել՝ չեմ պատկերացնում»,- ասաց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան