Տեսանյութ Ներքին 3 տարի առաջ - 21:32 03-02-2023

Ռուսական ցարերին, որ Մոսկվայից Կամչատկա դարերով օկուպացրած են պահել, նրանց որևէ մեկը բա՞ն է ասել. Հայրյան

Ռուսական ցարերը, որ Մոսկվայից սկսած մինչև Կամչատկա դարերով օկուպացված են պահել, նրանց որևէ մեկը բան է ասե՞լ։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ, Լևոն Հայրյանը՝ խոսելով Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Սերգեյ Լավրովի արած հայտարարության մասին։

Հիշեցնենք՝ երեկ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովն «Россия 24» հեռուստաալիքին և «РИА Новости» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանն, այսպես կոչված, օկուպացրել էր «Ադրբեջանի յոթ շրջանները»։

«Լավրովին չենք կարող մեղադրել, նրա բերանում լեզու են դրել Լևոնը, Ռոբերտը, Սերժը և այս վերջինը»,- ասաց Հայրյանը։

«Ամեն անգամ գնացել են մոտները, իրենց շահերը չեն պաշտպանել, որովհետև, երբ որ Լավրովն ու իրենց ղեկավարներն ասում էին՝ դուք գործ չունեք, ամեն ինչ լավ է լինելու, մեր ղեկավարներն ասում էին, որ, իրոք, լավ է լինելու»,- ասաց նա։

Հայրյանը նշեց նաև, որ 88 թվականի պատերազմից հետո, երբ ժողովուրդը կանգնեց, հասավ իր նպատակին, 91թ-ին Արցախը պոկեցին Ադրբեջանից և ռուսական իմպերյալիստական պետության ճիրաններից, այն օրվանից սկսած անընդհատ ռուսական քաղաքականությունը փորձել է հետ վերադարձնել Արցախը։

«Իմ մոտ մի թաքուն տպավորություն կա, որ չեմ կարող ապացուցել, բայց պետք է ասեմ առանց վախենալու՝ և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը, և’ Նիկոլ Փաշինյանը նախնական, սկզբնական խոսք են տվել ռուսներին, որ պետք է Արցախը հետ հանձնեն Ադրբեջանին՝ նոր իշխանության ֆերման ստացել»,- ասաց Հայրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան