Արտաքին 3 տարի առաջ - 16:00 03-02-2023

Ուկրաինան չի բացառում Իրանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու հնարավորություն

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից Իրանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու որոշումը կարող է ընդունվել ցանկացած ժամանակ՝ կախված այս երկրի հետագա վարքագծից։ Այս մասին Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է BBC-ի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում։

Կուլեբան շեշտել է, որ ինքը նախկինում նման առաջարկ է ներկայացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

«Գիտեք, որ ես նման առաջարկ եմ ներկայացրել նախագահին, այս հարցը բացարձակապես բաց է։ Որոշումը կարող է ընդունվել ցանկացած պահի՝ կախված Իրանի հետագա վարքագծից»,- ասել է Ուկրաինայի գլխավոր դիվանագետը։

Վերջինս շեշտել է, որ տեղյակ չէ, թե ով է հարվածել Իրանի ռազմական ենթակառուցվածքին։ «Մենք պատմականորեն ոչ մի վատ բան չենք արել Իրանի նկատմամբ։ Նրանք սկսեցին կամիկաձե մարտական ​​անօդաչու սարքեր մատակարարել Ռուսաստանին։ Նրանք հատեցին սահմանագիծը»,- նշել է նա։

Դմիտրի Կուլեբան Իրանի տարածքի նկատմամբ իրականացված հարձակումները հարարել է ազդանշան Թեհրանի համար։ Նա հավելել է, որ որքան էլ Ռուսաստանի հետ Ուկրաինայի դեմ համագործակցությունը շահավետ թվա, ապա համագործակցության բացասական հետևանքները կգերազանցեն ցանկացած օգուտի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով