Ներքին 3 տարի առաջ - 12:41 03-02-2023

Սարի Թաղի երկրորդային փողոցներն անտեսված են․ ավազալցման աշխատանքներ չեն իրականացվում

«Ճանապարհներն անմխիթար վիճակում են։ Սառույցի պատճառով չենք կարողանում տանից դուրս գալ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սարի Թաղի բնակիչը։

Նրա խոսքով՝ այն փողոցները, որոնք երկրորդական փողոցների են համարվում, աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ չեն իրականացվում․ «Ձյունը չեն մաքրում, ավազ չեն լցնում։ Ամեն տարի սառույցի պատճառով այս հատվածում գրեթե ամեն օր վթարներ են լինում»։

Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանից Oragir.News-ին տեղեկացրեցին, որ գիշերվանից ձնամաքրման աշխատանքներն իրականացվում են, սակայն առաջնահերթություն է տրվում գլխավոր փողոցներին․ «Կան փողոցներ, որոնք շատ նեղ են, իսկ ձնամաքրման և ավազալցման աշխատանքներն իրականացնող մեքենաները մեծ են։ Այդ աշխատանքներն իրականացվում են երեկոյան ժամերին, և, երբ բնակիչների մեքենաները կայանված են լինում տների մոտ, այդ փողոցներ մուտք գործելն ուղղակի անհնար է դառնում»։

Հարցին՝ արդյո՞ք չկան այլընտրանքային միջոցներ, խնդիրը կարգավորելու համար վարչական շրջանի աշխատակիցն ասաց, որ նման դեպքերում աշխատանքերն իրականացվում են, երբ բնակիչները դիմում են․ «Փողոցներն ամբողջությամբ անտեսված չեն, և, եթե բնակիչը դիմում է մեզ, մենք տանում ենք ձեռքով, մեշոկով կամ կաչկայով աղը ցանում ենք։ Անարձագանք չենք թողնում բնակիչների զանգը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան