Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:46 05-12-2023

Անձրևատարի ճաղավանդակը գողացել են, մեքենաներն ընկնում են փոսի մեջ, հավելյալ բարդություն է առաջացրել. Սարի թաղի բնակիչներ

«Անձրևատարները լավ վիճակում չեն»,- ասում են Սարի թաղի բնակիչները՝ նշելով, որ գրեթե 2 ամիս է, ինչ ճանապարհի անձրևատարներից մեկի ճաղավանդակը գողացել են, որի հետևանքով հավելյալ բարդություն է առաջացրել։

«Ո՞ւմ բողոքենք, որ բերեն, դնեն։ Ծանոթներ չունենք կառավարությունում, «Ջրմուղն» էլ ասում է, թե էդ հարցով չի զբաղվում։ Ամեն ինչ վճարովի է»,-սրտնեղում է 69-ամյա Անուշ Թագակչյանը, ով նախկինում եղել է Սարի թաղի լիազորը։

Ճաղավանդակի բացակայությունը վթարների ու մեքենաների խափանման պատճառ է դառնում։

«Էս հատվածում արդեն մի քանի մեքենա եկել, ընկել են այս փոսի մեջ, վթարներ էլ են եղել»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում են բնակիչները։

Սարի թաղցիների մտահոգությունը գալիք ձյան առաջացնող խնդիրներն են, ինչը կկրկնապատկվի։ Անձրևատարի բացվածքը նաև առաջ է բերում կոյուղու խցանման խնդիր։

«Բնակիչներն անցքը փակելու համար տարբեր իրեր են շարում անձրևատարի կողքին, սակայն դրանք հայտնվում են փոսի մեջ ու դառնում կոյուղու խցանման պատճառ»,-բողոքում են բնակիչները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով