Մամուլ 3 տարի առաջ - 08:07 01-02-2023

Ինչու է իշխանությունն ուզում բանտարկել զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Երեկ դատարանը Պատրոն Դավիթին` զենքի ներկրմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին, 2 ամսով կալանավորեց: Նախնական տեղեկություններով, մեղադրանքը վերաբերում է անպիտան հրթիռների քրգործին, որտեղ հիմնական մեղադրյալը Սեյրան Օհանյանն է, ում փորձելու են փետրվարի 7-ի ԱԺ նիստում զրկել անձեռնմխելիությունից:

Հիշեցնենք, որ նա մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ «Դավիթ Տոնոյան եւ մյուսներ» գործով, որի դատաքննությունն ընթանում է առաջին ատյանում: Այդ գործի շրջանակներում Գալստյանին նույնպես կալանավորել էին` 2021 թ. սեպտեմբերին, իսկ 6 ամիս անց` 2022-ի մարտին, ազատ արձակեցին, որպեսզի զբաղվի զենքի ներկրմամբ: Մենք այն ժամանակ գրել էինք, որ այդ ընթացքում ՀՀ իշխանությունը չէր կարողանում զենք ներկրել Հայաստան, եւ Պատրոնին ազատել էին այդ պայմանով` որ զբաղվի այդ գործով: Եվ իսկապես` վերջինս ՊՆ-ի հայտարարած զենքի տենդերները շահեց ու սկսեց իր կապերն օգտագործել` Հայաստան զենք բերելու համար: Սակայն իրավիճակն օր-օրի փոխվում էր, եւ այդ տենդերները չեն իրագործվել:

Թերեւս, ՀՀ իշխանությունն այլեւս զինվելու խնդիր չի դնում, այլ թշնամուն չզայրացնելու համար որոշել է ոչ միայն զենքի ներկրումից հրաժարվել, այլեւ Ալիեւի կողմից թշնամի հռչակված` զենք ներկրող Պատրոնին էլ բանտարկել, որ խաղաղության ցանկալի օրակարգն իրականություն դառնա»։

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»