Ներքին 3 տարի առաջ - 22:01 31-01-2023

Կումայրիի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները հունվարի 27-ին բացահայտել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու երկու դեպք: Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:
«Իրացնելով հավաստի տվյալները՝ նրանք Գյումրու Շահումյան փողոցում հայտնաբերեցին, ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Բայանդուր գյուղի 27-ամյա մի բնակչի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց բույսի կանաչավուն զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ:

Նույն օրը Գյումրու Շահումյան փողոցում հայտնաբերվեց ու ձերբակալվեց 54-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ քրեական հետախույզները հայտնաբերեցին չորացված շագանակագույն զանգված: Ձերբակալվածի հայտնածով՝ այն թութունից և կանեփից պատրաստված թմրանյութ է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ տղամարդիկ և դեպքերի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան