Ներքին 4 տարի առաջ - 00:11 13-10-2022

Շիրակի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Շիրակի մարզի պարեկները հոկտեմբերի 9-ին հերթական անգամ հայտնաբերել են թմրանյութ: Ժամը 23.50-ին Գյումրու Գարեգին Նժդեհի հրապարակում նրանք ձերբակալել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենայի վարորդի ու տեղափոխել ոստիկանության Կումայրիի բաժին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, բաժնում 25-ամյա գյումրեցի երիտասարդը ներկայացրել է ծխախոտի տուփ, որի մեջ կաթուցիչ ու փայլաթիթեղով փաթեթավորված զանգվածներ էին: «Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ծխախոտի ևս մեկ տուփ, որի մեջ նույնպես փաթեթ էր ու կաթուցիչ:

Երիտասարդը հայտնել է, որ թմրամիջոցներներն իրենն են, տուփերից մեկում կանեփ է, որը քաղել է անձամբ` վայրաճ թփերից, իսկ մյուսում «շոկո» տեսակի թմրամիջոց է, որը պատվիրել և ստացել է սոցցանցի միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ երիտասարդը ներկայացվել է քննչական մարմին, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան