Արտաքին 3 տարի առաջ - 12:40 30-01-2023

Իրանը պատասխանատու է Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակման համար․ Ադրբեջանի փոխարտգործնախարար

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ Իրանը պատասխանատու է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակման համար։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Խալաֆովը շեշտել է, որ Ադրբեջանի համար այս հարձակումն անսպասելի է։ Նրա խոսքով՝ այդպիսի հարձակումները քիչ հավանական են ու ընդհանուր առմամբ անընդունելի։

Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանը պատասխանատու է հարձակման և դրա հետևանքների համար։

«Վիեննայի կոնվենցիայի համապատասխան հոդվածների համաձայն՝ դեսպանատան ընդունող երկիրը պատասխանատվություն է կրում դրա անվտանգության համար։ Իրանը, որպես պետություն, պատասխանատու է ահաբեկչական ակտի և դրա ծանր հետևանքների համար»,- ասել է Խալաֆովը։

Ադրբեջանցի պաշտոնյան հայտնել է նաև, որ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության ու այնտեղ աշխատող մարդկանց անվտանգության ապահովումն ամբողջությամբ Իրանի պետության և իրանական իշխանությունների պարտականությունն է։ Նա հույս է հայտնել, որ Իրանի իշխանությունները համապատասխան եզրակացություններ կանեն «ահաբեկչությունից» և ապագայում թույլ չեն տա նման իրավիճակներ։

«Յուրաքանչյուր պետություն, որն ընդունում է դեսպանատան աշխատակիցներին, պետք է հավատարիմ լինի իր պարտավկանություններին»,- եզրափակել է Խալաֆովը:

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, հունվարի 27-ի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, որի հետևանքով սպանվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների դեսպանատան պաշտպանության համար պատասխանատու աշխատակիցը, ևս երկուսը՝ վիրավորել էին։ Ավելի ուշ Ադրբեջանի դեսպանատան բոլոր աշխատակիցները տարհանվել են, Թեհրանում դիվանագիտական առաքելությունն ամբողջությամբ դադարեցրել է իր գործունեությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի