Արտաքին 3 տարի առաջ - 14:10 27-01-2023

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման փաստով հետաքննություն է ընթանում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակման առնչությամբ Իրանի իշխանությունները լուրջ հետաքննություն են սկսել։ Այս մասին տեղեկացնում է իրանական Meհr լրատվական գործակալությունը։

Քանանին միևնույն ժամանակ ցավակցություն է հայտնել Ադրբեջանին՝ հարձակման հետևանքով մեկ մարդու մահվան կապակցությամբ։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը շեշտել է, որ Իրանի անվտանգության ուժերը արագ գործողություններ են ձեռնարկել հարձակվողին ձերբակալելու համար, և նա այժմ հետաքննության տակ է։

«Երկրի քաղաքական և անվտանգության իշխանությունների հատուկ հրահանգով հարցը քննվում է բարձր առաջնահերթությամբ և զգայունությամբ՝ պարզելու այս գործողության չափերը և հարձակվողի դրդապատճառը»,- ասել է իրանցի պաշտոնյան։

Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ իրականացված նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ դեսպանատան վրա հարձակվողն անձնական շարժառիթ է ունեցել։ Նա հավելել է, որ հետաքննությունը կշարունակվի, իսկ նոր տեղեկությունների առկայության դեպքում դրանք կփոխանցվեն լրատվամիջոցներին։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, այսօր առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի