Արտաքին 3 տարի առաջ - 13:40 27-01-2023

Ալիևը Իրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ կատարված հարձակումն ահաբեկչություն է որակել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դատապարտել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակումը։ Այս մասին Ալիևը գրել է իր թվիթերյան պաշտոնական էջում։

Ալիևը իր գրառմամբ ցավակցություն է հայտնել հարձակման հետևանքով մահացած դեսպանատան անվտանգության աշխատակցի հարազատներին։

«Ես խստորեն դատապարտում եմ Թեհրանում մեր դեսպանատան նկատմամբ այսօր իրականացված ահաբեկչությունը։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ավագ լեյտենանտ Ասկերով Օրխան Ռիզվանօղլուի ընտանիքին և ընկերներին, ով մահացել է դեսպանատունը և դեսպանատան աշխատակիցներին պաշտպանելիս»,- գրել է նա։

Ադրբեջանի նախագահը միևնույն ժամանակ Իրանի իշխանություններից պահանջել է արագ հետաքննել դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակումը և պատժել ահաբեկիչներին։ Ալիևի խոսքով՝ դիվանագիտական ​​ներկայացուցչությունների նկատմամբ ահաբեկչական հարձակումներն անընդունելի են։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, այսօր առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով