Արտաքին 3 տարի առաջ - 13:15 26-01-2023

Ռուսաստանն ու Իրանը շատ անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի հետևանքներով. Զատուլին

Ռուսաստանի Դաշնության պետդումայի ԱՊՀ երկրների հետ համագործակցության, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը շատ անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի հետևանքներով։ Այս մասին Զատուլինն ասել է հունվարի 24-ին կայացած «Հարավային Կովկաս. Ռուսաստանի և Իրանի շահերը» թեմայով ռուս-իրանական կլոր սեղանի ժամանակ։

Կոնստանտին Զատուլինը շեշտել է, որ Մոսկվան և Թեհրանն անհանգստացած են ներկայումս Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններով, սրացումնեով, որոնք կապված են Ադրբեջանի գործողությունների հետ ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսման պրովոկացիներով, այնպես էլ, կեղծ բնապահպանական բողոքի ակցիաներով, որոնք հանգեցրին Լաչինի միջանցքի արգելափակմանը:

«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը կարևոր երկիր է տարածաշրջանում,այս դեպքում՝ նաև Իրանի և Ռուսաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության համար։ Բայց մենք հասկանում ենք, որ, մյուս կողմից, Ադրբեջանը, որն իրեն հաղթող է զգում ղարաբաղյան պատերազմում, շատ շահագրգռված է հնարավորինս արագ հասնելու իր բոլոր նպատակներին, այդ թվում՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»»,- ասել է նա։

Զատուլինն ուշադրություն է հրավիրել այս հարցում Իրանի սկզբունքային դիրքորոշման վրա։ Նրա խոսքով՝ Թեհրանի դիրքորոշումը բխում է նրանից, որ նման մեթոդներով և ուժային ճնշումներով անհնար է ապահովել տարածաշրջանում խաղաղություն, այդ թվում՝ նոր տրանսպորտային միջանցքների ստեղծում։

«Իմ տեսակետն այն է, որ այստեղ մենք պետք է շարունակենք մեր համագործակցությունը Իրանի հետ՝ որպես առաջնահերթություն ելնելով այն հանգամանքից, որ Իրանի հետ մեր խորհրդակցություններն այս հարցում առաջնային պետք է լիներ՝ համեմատած մեր մյուս գործողությունների հետ։
Մենք, իհարկե, տեսնում ենք արևմտյան երկրների ցանկությունը՝ օգտվել Կովկասում տիրող կոնֆլիկտային իրավիճակից, որպեսզի նախ մատը, հետո թևն, ապա կրունկն այնտեղ մտցնելով փոխել Անդրկովկասի պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի վեկտորը, արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Իսկ Արևմուտքն, իհարկե, որոշակի հաջողությունների է հասնում այս հարցում»,-եզրափակել է Զատուլինը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան