Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 14:08 28-10-2022

Պետք է հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Կոնստանտին Զատուլին

Պետք է հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այս մասին Երեւանում ընթացող «Լազարյան ակումբի» նիստում հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը։

Զատուլինը ելույթ է ունեցել տեսակամրջի ձեւաչափով։ Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունն արգելել էր Զատուլինի մուտքը երկիր՝ նրան անցանկալի անձ հայտարարելով։

Զատուլինի խոսքով՝ ԼՂ-ում հայ ժողովրդի իրավունքները պարտադիր կարգով պետք է պաշտպանվեն։

«Ինչպես եւ մնացած մասնակիցների համար ինձ համար եւս կարեւոր է, որ այսօրվա իրավիճակում պաշտպանված լինեն ԼՂ-ում հայ ժողովրդի իրավունքները։ 30 տարի համաշխարհային հանրությունը փորձում է լուծել այս խնդիրը։ Ցավոք, դա չհանգեցրեց խաղաղ լուծման։ Պատերազմ բռնկվեց 2020 թվականին։ ԼՂ-ում մարդիկ վաղուց ընտրել են ինքնորոշման ճանապարհը։ Սա պետք է հարգել՝ հակամարտություններից եւ նոր արնահեղությունից խուսափելու համար»,-ասել է Զատուլինը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան