Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 17:28 25-01-2023

Ադրբեջանի իշխանությունների մոտ նոր «բնապահպանական նոպա է»՝ խանգարում է Մեծամորի ատոմակայանը

Ադրբեջանի իշխանությունների մոտ նոր «բնապահպանական նոպա» է սկսվել: Այս անգամ Բաքուն որոշել է պահանջել փակել հայկական ատոմակայանը, այն էլ՝ «անհապաղ»։

Ադրբեջանական լրատվամիջոցները, օմբուդսմենի գրասենյակին վկայակոչելով, հաղորդում են, որ Ադրբեջանի մարդու իրավունքների լիազոր Սաբինա Ալիևան դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ կոչ անելով կասեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը:

«Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ուղղված դիմումում նշվում է, որ հերթական աղետից խուսափելու համար, ինչպիսիք էին Չեռնոբիլում և Ֆուկուսիմայում, Մեծամորի ատոմակայանի գործունեությունը պետք է անհապաղ դադարեցվի, իսկ նրա ռադիոակտիվ թափոնները պետք է անցնեն միջազգային խիստ հսկողության ներքո»,- նշվում է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ