Արտաքին 3 տարի առաջ - 14:17 24-01-2023

Շվեդիան չպետք է ակնկալի, որ Թուրքիան կաջակցի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտին. Էրդողանը կրկին սպառնում է Շվեդիային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիան չպետք է ակնկալի, որ Անկարան կաջակցի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտին այն բանից հետո, երբ այդ երկրի իշխանությունները թույլտվություն են տվել Ստոկհոլմում հակաթուրքական գործողություններ իրականացնելու և Ղուրանն այրելու համար: Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է նախօրեին՝ Թուրքիայի նախագահական կաբինետի նիստից հետո իր հղած հեռուստաուղերձում։

«Նրանք, ովքեր թույլ տվեցին, որ նման խայտառակություն կատարվի Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան առջև, չպետք է մեզանից որևէ բարեհաճություն սպասեն ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց դիմումի վերաբերյալ։ Եթե ​​Շվեդիան չհարգի Թուրքիային, ինչպես նաև մուսուլմանների կրոնական զգացմունքները, ապա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում մեզանից ոչ մի աջակցություն չի ստանա»,- ասել է նա։

Էրդողանը շեշտել է, որ Շվեդիայում կատարված կատարված «զազրելի արարքը» վիրավորանք է բոլորի համար, ովքեր հարգում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ մուսուլմանների իրավունքներն ու ազատությունները։ «Եթե Շվեդիան այդքան աջակցում է ահաբեկչական կազմակերպության անդամներին և իսլամի թշնամիներին, մենք խորհուրդ ենք տալիս նրանց վստահել երկրի պաշտպանությունը»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, հունվարի 21-ին դանիական աջակողմյան «Դժվար գործարք» կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդան Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ այրել է մուսուլմանների սուրբ գիրքը՝ Ղուրանը։

Ի պատասխան Շվեդիայի իշխանությունների գործողությունների՝ Անկարան չեղարկել է Շվեդիայի պաշտպանության նախարար Պալ Ջոնսոնի առաջիկա այցը Թուրքիա։
Անկարայում Շվեդիայի դեսպան Ստաֆան Հյորստրյոմը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան փոխանցվել է թուրքական կողմի խիստ դժգոհությունը։







Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան