Արտաքին 4 տարի առաջ - 12:18 11-04-2022

Ֆինլանդիան և Շվեդիան այս ամառ կդիմեն ՆԱՏՕ-ին անդամակցելու համար. The Times

Ֆինլանդիան, ըստ The Times-ի, ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի 2022 թվականի հունիսին։ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մտադրության մասին կհայտարարի նաև Շվեդիան, գրում է բրիտանական պարբերականը:
Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու հարցը քննարկվել է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների բանակցությունների ժամանակ, պարբերականին հայտնել է ամերիկյան կառավարության աղբյուրը։
Ակնկալվում է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի ընդգրկման հաշվին ՆԱՏՕ-ի անդամների ավելացումը մեծապես կընդլայնի դաշինքի հնարավորությունները, այդ թվում` հետախուզական տեղեկատվության հավաքագրման առումով:
Չեզոք կարգավիճակ ունեցող Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավորությունը ակտիվորեն սկսել է քննարկվել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով