Ներքին 3 տարի առաջ - 21:43 23-01-2023

Քննիչը կիրառել է անթույլատրելի մի հնարք․ Արսեն Բաբայան

«ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի նեկայացուցիչ, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանի գործով այսօր Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել եմ հեռախոսային հաղորդակցության վերահսկողություն թույլատրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, փաստաբան Արսեն Բաբայանը։

«Այդ ապօրինի որոշումն իր բնույթով աննախադեպ եմ համարում: Օրենքը հեռախոսային հաղորդակցության վերահսկողություն (գաղտնի քննչական գործողություն) թույլատրում է միայն ծանր և առանձնապես ծան հանցագործությունների դեպքերում, մինչդեռ այս քրեական վարույթն իրականացվում է միջին ծանրության հանցանքի շրջանակներում: Քննիչը, փաստորեն, կիրառել է անթուլատրելի մի հնարք և սովորական քննչական գործողություն հանդիսացող առգրավման թույլտվություն ստանալու անվան տակ իր միջնորդությամբ «սղացրել» էր նաև գաղտնի քննչական գործողության թույլտվություն, որն անթույլատրելի է այս գործով:

Դատարանը, ցավոք, հավանաբար ենթարկվելով քննիչի մոլորեցմանը, կամ էլ գիտակցաբար՝ բավարարել է այդ միջնորդությունն ու թույլատրել անձի հեռախոսային խոսակցության և նամակագրության գաղտնիության լուրջ միջամտություն»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան