Միտք Ներքին 4 տարի առաջ - 20:01 14-06-2022

Ժողովրդին ազնվացնելու այլ հնարք է պետք հորինել

Միտքը և հոգին մաքրվում են սահմանային իրավիճակում: Սահմանային իրավիճակ է մահվան վտանգը, մեծ ռիսկը, անելանելի թվացող դրությունը և այլ։ Սահմանային իրավիճակում ուղեղն ավելի արագ և արդյունավետ է աշխատում, մարդը կարողանում է գտնել բարդ հարցերի պատասխանները, իրապես արժևորել կյանքը։

Պատերազմի ժամանակ, չնայած զրկանքին, կորուստներին, մահվան իրական սպառնալիքներին, կյանքն ավելի իրական ու բովանդակային է, քան խաղաղության ժամանակ։ Չնայած խաղաղությունն ամեն դեպքում նախընտրելի է պատերազմից, բայց փաստ է, որ պատերազմի ժամանակ մարդն ավելի ազնիվ է, և նրա միտքն ավելի արագ և արդյունավետ է աշխատում։ Սա սահմանային իրավիճակի էֆեկտն է:

Իսկ ինչպե՞ս կարելի է ստեղծել սահմանային իրավիճակ, բայց չխախտել խաղաղությունը: Դեռևս մի քանի հազարամյակ առաջ իմաստուններն առաջարկել են սահմանային իրավիճակ ստեղծել վերացականորեն, այսինքն՝ գրական ստեղծագործությունների, թատերական ներկայացումների միջոցով: Այդպես ստեղծվել են առաջին ողբերգությունները և բեմադրվելառաջին թատրոններում: Դրանց ազդեցությամբ փորձել են մաքրել հանդիսատեսի միտքն ու հոգին, հասնել, այսպես կոչված, կատարսիսի: Ողբերգության հանդիսատեսը, վերապրելով ողբերգական պատկերներն ու դրվագները, վերացականորեն հայտվել է սահմանային իրավիճակում: Այդպիսով հաջողվել է հասարակությանը պահել սթափության մեջ, միաժամանակ քարոզել վեհ արժեքներ ու գաղափարներ:

Սահմանային իրավիճակում հայտնված մարդը երկար ժամանակ սուտ չի խոսում, չի կեղծում, չի զրպարտում։ Նա բարոյական առումով մի քանի աստիճան բարձր է այդպիսի իրավիճակ չապրածից: Հաճախ մեռնելուց փրկվածը պայծառանում է, որոշում հոգևոր կյանքով ապրել, ամբողջովին նվիրել Աստծուն ծառայելուն:

Կատարսիսի էֆեկտ ունեն նաև հոռետեսական կանխատեսումները, իբր ամեն ինչ կործանվում է, ամեն ինչ կորսվում է, անդունդ է գլորվում, սարսափելի զարգացումներ են սպասվում և այլն: Սրանք սահմանային իրավիճակի վերացական պատկերներ են։ Սակայն մեր երկրում հոռետեսությունն հակառակ կերպ է ազդում մարդկանց վրա։ Իսկ եթե հոռետեսական ենթադրություններից մի քանիսն էլ իրականանում են, ապա հոռետեսներն ավելի են ոգևորվում ու գոռում. «Տեսա՞ք, որ ասում էի՝ վերջը վատ է լինելու»։ Իսկ հասարակ մարդիկ ոչ թե ազնվանում են ու փորձում հետ բերել կորուստները, այլ պարզապես արտագաղթում են անդունդ գլորվող «բայղուշների» երկրից։ Կարճ ասած՝ ժողորդին ազնվացնելու այլ հնարք է պետք հորինել և զրկել հոռետեսներին ազգային կորուստների վրա զվարճանալու «հաճույքից»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով