Ներքին 3 տարի առաջ - 09:28 23-01-2023

Ադրբեջանը քաղաքական բլից կրիգը ձախողել է, իսկ հիմա փորձում է առաջադրած խաղի կանոնները վերանայել․ Տիգրան Աբրահամյան


Արցախի շրջափակման հարցում Ադրբեջանի հիմնական սպասումները չեն արդարացել, դրանով պայմանավորված Ադրբեջանը կա´մ տակտիկական փոփոխությունների կգնա, կա´մ գործադրվող միջոցներն ավելի ինտենսիվ բնույթ կկրեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա նաև գրել է․

Այն քարոզչական, քաղաքական գործիքակազմը, որն Ադրբեջանը կիրառում էր Արցախի շրջափակման առաջին, երկրորդ տասնօրյակներում իրեն սպառել է, իսկ նորը դեռ խաղի մեջ չի մտցվել:

Մյուս կողմից սպառվել է այն ողջամիտ ժամկետը, որը Ադրբեջանին միջազգային ընկալման առումով մեծ շարժի հնարավորություն էր տալիս:

Ադրբեջանը քաղաքական բլից կրիգը ձախողել է, իսկ հիմա փորձում է իր իսկ առաջադրած խաղի կանոնները վերանայել:

Սա չի նշանակում, որ ամեն ինչ շուտով կավարտվի և կյանքն իր հուն կվերադառնա, սակայն արցախցիների դիմադրությունն ու պայքարը խառնել է ոչ միայն Ադրբեջանի, այլ միջազգային տարբեր դերակատարների խաղաքարտերը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան