Արտաքին 3 տարի առաջ - 16:28 21-01-2023

Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը անդրադարձել է օկուպացված Շուշիում Թուրքիայի հյուպատոսություն բացելու հնարավորությանը

Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովն անդրադարձել է Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքում Թուրքիայի հյուպատոսություն բացելու հնարավորությանը։ Այս մասին Մամեդովը խոսել է՝ պատասխանելով ադրբեջանական APA լրատվական գործակալության հարցին, թե երբ է Շուշիում բացվելու Թուրքիայի հյուպատոսությունը։

Դեսպանն ընդգծել է, որ դիվանագիտական ներկայացուցչություն բացելը երկար գործընթաց է։ Նա նշել է, որ հարցը պետք է քննարկվի Թուրքիայի մեջլիսում, միայն դրանից հետո կառավարությունը վերջնական որոշում կայացնի։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ թուրքական կողմն արդեն ունի նման մտադրություն։

Ռաշադ Մամեդովը նաև ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Անկարայի և Բաքվի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։

«Թուրքիայի հետ մեր հարաբերություններն այնպիսի մակարդակի վրա են, որ դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը ոչ միայն Բաքվում, Գյանջայում և Նախչըվանում, այլև Ադրբեջանի բոլոր տարածաշրջաններում բնական երևույթ է»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2022 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Արցախի օկուպացված Կովականի շրջան կատարած այցելությունից Թուրքիա վերադառնալուց հետո հայտարարել էր, որ Անկարան օկուպացված Շուշիում հյուպատոսություն կբացի։ Այս հայտարարությունը հաջորդեց նաև Իրանի կողմից Կապանում հյուպատոսություն բացելու նախաձեռնությանը։

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան