Ներքին 3 տարի առաջ - 10:03 21-10-2022

Արցախի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի հետ քաղաքական շփումների հնարավորությանը

Արցախի և Ադրբեջանի միջև շփումները սկսվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, որի արդյունքում այդ ծանր օրերին լուծվել են ամենակարևորը անհայտ կորածների, իսկ այնուհետև՝ ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները: Այս մասին ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ շփումներին:

«Մենք պետք է գիտակցենք այն խնդիրները, որոնք կապված են հոսանքի, գազի մատակարարման, կապի ու նոր ճանապարհի հետ: Բոլոր հանդիպումները, որոնք տեղի են ունենում, խաղաղապահների ներկայությունը միշտ պարտադիր է: Շփումներն առանց նրանց տեղի չեն ունեցել և չեն ունենալու:

Ինչ վերաբերում է քաղաքական շփումներին կամ բանակցություններին, ապա այստեղ մենք պետք է որոշում կայացնենք քաղաքական ուժերի հետ՝ արդյոք ընդունում ենք այդ առաջարկությունները, ի՞նչ լիազորություններ են ունենալու բանակցողները կամ այդ հանդիպման մասնակիցները:

Այս հարցում դեռ որևէ հստակեցում չունենք: Պետք է գնահատենք, թե դա ինչ է տալու մեզ: Եթե մենք դրանով կարողանալու ենք շարունակել պահպանել մեր դե ֆակտո անկախությունը, խաղաղությունը, կայունությունը, ինչպես նաև մեզ համար կենսական նշանակության հարցեր քննարկել և լուծել, ապա իհարկե, պարտավոր ենք անել՝ չզիջելով մեր ինքնորոշման իրավունքն ու կասկածի տակ չդնելով անկախության ճանապարհը»,- ասաց Հարությունյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»