Մամուլ 3 տարի առաջ - 08:38 21-01-2023

Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը խմբակցությունից նկատողություն են ստացել․ Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթի՝ հունվարի 21-ին հրապարակված «Քվեախցիկը՝ հակառակ. ՔՊ-ական պատգամավորներն Ընտրական օրենսգրքում ուշագրավ փոփոխություն են առաջարկում» վերտառությամբ հոդվածից հետո Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը նկատողություն են ստացել:

Հիշեցնենք, որ քպ-ական պատգամավորներն առաջարկել էին փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում եւ ամրագրել, որ քվեախցիկը պետք է տեղադրվի այնպես, որ ընտրողը քվեարկության պահին լինի թիկունքով դեպի հանձնաժողովը, այսինքն՝ հանձնաժողովի անդամը կարողանա հետեւել ընտրողի շարժը, քայլերը: Հիմնավորման մեջ պատգամավորները նշել էին, թե ներկայումս գործող կարգավորմամբ, երբ քվեարկողը դեմքով է դեպի հանձնաժողովը, խոչընդոտվում է գաղտնիությունը, եւ ամենասովորական հեռախոսով հնարավորություն կա քվեաթերթիկը լուսանկարելու:

ՔՊ-ականները նախագծում չէին գրել, թե, օրինակ, հանձնաժողովի անդամը կամ վստահված անձը որքան հեռավորություն պետք է պահպանի ընտրողից, որպեսզի չնայի, թե ինչպես է քվեարկում: Եվ, ահա, մեր հրապարակումից հետո պատգամավորներին ասվել է շտկումներ կատարել, ավելի վստահելի դարձնել օրենքը, ու, որպես պատշաճ հեռավորության շեմ, առաջարկվել է 5 մետրը:

Նկատենք՝ այստեղ էլ հարցը չի փակվում. նախ՝ գրիչներով քվեարկությունը շատ դեպքերում չի գործում, եւ ընտրողները մի քանի քվեաթերթիկից պարզապես ընտրում են իրենց նախընտրելին, դնում ծրարի մեջ, իսկ մյուսները նետում աղբարկղը, այսինքն՝ վերահսկել ցանկացողը 5 մետրից էլ կարող է տեսնել՝ որերորդ ծրարը հանեց ընտրողը: Մյուս կողմից՝ շատ գյուղական վայրերում քվեարկության համար նախատեսված տեղամասերի տարածքն այնքան փոքր է, որ 5 մետր հեռավորությունն անհնար կլինի պահել: Մի խոսքով, քպ-ն նոր կեղծիքների մեխանիզմներ է մշակում:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում