Մամուլ 3 տարի առաջ - 08:26 21-01-2023

Փաշինյանը, Պապիկյանին քավության նոխազ դարձնելով, կզոհաբերեր, եթե վտանգ չզգար. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ վարչության ընտրություններն անդառնալիորեն խզել են Սուրեն Պապիկյանի եւ Նիկոլ Փաշինյանի նախկին մտերմությունը։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չի ներում Պապիկյանին, ով փորձել էր յուրայիններով վարչություն ձեւավորել՝ կեղծելով ընտրությունները եւ, ըստ ամենայնի, իր հետագա կարիերան ապահովելով։ Վերջին «հրեշավոր» դեպքը` Ազատի ողբերգությունն էլ, Փաշինյանն օգտագործել է իր ախոյանի դեմ:

Ըստ որոշ լուրերի՝ համացանցում իշխանամերձ շրջանակների աջակցությամբ գեներացված ֆլեշմոբը` ոչ թե իր` որպես գերագույն հրամանատարի, այլ Սուրեն Պապիկյանի հրաժարականով, նրա գաղափարն է։ Ավելին, Փաշինյանն առանց երկար-բարակ մտածելու Պապիկյանին քավության նոխազ դարձնելով կզոհաբերեր, եթե վտանգ չզգար, որ վերջինս ՔՊ-ի մի ստվար զանգվածի կհամախմբի իր դեմ: Եվ հիմա, «ի հեճուկս հանրային պահանջի», Պապիկյանին պահելով իր պաշտոնում՝ ցույց է տալիս, թե ինչքան գթասիրտ ու մեծահոգի է եւ ինչպես է անտեսում հանրային աղմուկը` ներելով պաշտպանության նախարարին, որն իր հանդեպ այնքան էլ ճիշտ չի պահել իրեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան