Ներքին 3 տարի առաջ - 19:58 20-01-2023

Ազատ գյուղի զորամասի տարածքը սահմանազատված է․ աշխատանքներն ավարտված են․ Ազատ գյուղի բնակիչ

Երեկ՝ հունվարի 19-ին, Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի վայրում գործընթացներն ավարտվել են։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց գյուղի դպրոցի տնօրեն Վարդան Ներսիսյանը։

«Գույքի հարցով պատասխանատուներ են նշանակվել։ Այնտեղ ահագին գույք կար՝ տեխնիկա ու այլ բաներ»,- ասաց նա։

Ներսիսյանի խոսքով՝ ողբերգական դեպքի տարածքը այժմ սահմանազատված է և հսկվում է։

«Հիմա այդ ամբողջ տարածքը ժապավենով պատված է։ Որևէ մեկը չի կարող մուտք գործել տարածք։ Տեղում պատասխանատու զինվորական է նշանակված։ Այսօր տեսա, որ տարածքը հսկվում է։ Վերահսկողություն կշարունակվի այնքան ժամանակ, միչև բոլոր հանգամանքները ճշտվեն, ու պատասխան ստանան»,- ասաց նա։

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ hունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան