Արտաքին 3 տարի առաջ - 19:30 12-04-2023

Սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում պետք է հարգել 1991 թվականի գիծը. ԵՄ

Եվրամիությունը հայտարարություն է տարածել նախօրեին Հայաստանի Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ և վերջինս որակել որպես զինված բախումներ։ Այս մասին տեղեկացնում է ԵՄ մամուլի ծառայությունը։

Հաղորվում է, որ ԵՄ-ն ափսոսանք է հայտնել նախօրեին հայ-ադրբեջանական սահմանի Տեղ գյուղի շրջանում տեղի ունեցած զինված բախումներ համար, որոնց հետևանքով մի քանի հայ և ադրբեջանցի զինծառայողներ են զոհվել և վիրավորել։ «Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում պետք է հարգել 1991 թվականի գիծը, երկու կողմեր ուժերը պետք է դուրս բերվեն այդ գծից անվտանգ հեռավորության վրա, որպեսզի ապագայում նման միջադեպեր թույլ չտան»,- ասվում է հայտարարությունում։

Բացի այդ ԵՄ-ն կոչ է անում հարգել նախկինում ձեռք բերված պարտավորությունները, այդ թվում՝ Պրահայում 2022 թվականի հոկտեմբերին ստանձնած պարտավորությունները՝ կապված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ՝ համաձայն 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի: Եվրոպական կողմը միևնույն ժամանակ հորդորել է ակտիվացնել սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստակամություն հայտնել աջակցել այս գործընթացին։

«Մենք կրկին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և բոլոր վեճերը կարգավորել խաղաղ ճանապարհով։ ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում